AM
23 October 2001 - 17:58 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Թբիլիսիում Ֆրանսիայի Սենատի եւ Եվրախորհրդի հովանու տակ սկսվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունը: Հանդիպմանը մասնակցում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն: Կքննարկվեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հնարավորությունները, ինչպես նաեւ Կովկասում կայունության ապահովման միջոցները: Երեկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին եւ Ադրբեջանի Միլի-մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովին ընդունել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: