Երեկ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեջի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Շոշափվել են նաեւ Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման թեման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցերը եւ միջազգային ահաբեկորթյան դեմ համատեղ պայքարի միջոցները: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: