AM
23 October 2001 - 17:59 AMT

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԹԵՀՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայ-իրանական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանն այսօր մեկնել է Թեհրան նախապատրաստելու Հայաստանի նախագահի նոյեմբերի 10-ին Իրան կատարվելիք պաշտոնական այցը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, Իրանի մայրաքաղաքում Կարեն Գալուստյանը կքննարկի մի շարք համատեղ նախագծեր: Մասնավորապես, ենթադրվում է շարունակել, Իրան-Հայաստան գազատարի, սահմանամերձ Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ-ի, Քաջարան-Մեղրի թունելի շինարարությունների, նախագծերի քննարկումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: