AM
10 Մայիս 2010 - 11:43 AMT

Երևան է ժամանում ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն

Մայիսի 12-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլուդ Չավուշօղլուն կայցելի Երևան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի, այցի շրջանակներում ԵԽԽՎ ղեկավարը կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի, խորհրդարանական խմբակցությունների, ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: