AM
9 June 2003 - 19:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ» ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՍՏԾՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՍՏԾՀԽՎ) 21-րդ նիստին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՍՏԾՀԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը, պատճառը զուտ տեխնիկական է եւ կայանում է նրանում, որ նիստի ժամկետները համընկնում են Հայաստանի նորընտիր խորհրդարանի աշխատանքի սկզբին: Հիշեցնենք, որ ՍՏԾՀ կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան: