AM
22 October 2001 - 18:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԾՐԱՐՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑԻ ԲԵՂՄԸ

Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գործերի կառավարիչի սենյակի մոտ գտնվել է ծրար, որում եղել է սպիտակ անհայտ փոշի: Անցկացվել է ծրարում գտնվող փոշու փորձաքննություն` սիբիրյան խոցի բեղմի կասկածով: Այսօր հայտնի է դարձել, որ խորհրդավոր փոշին սիբիրյան խոցի բեղմ չի պարունակում: Իրավապահ մարմիններն առայժմ չեն կարողացել որոշել` ում կողմից եւ ինչու է դրվել ծրարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: