AM
22 October 2001 - 18:40 AMT

ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՔ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Անհայտ չարամիտները թալանել են Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի ղեկավարի, Հայաստանի խորհրդարանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի բնակարանը: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրել են Հայաստանի ՆԳՆ մամլո-ծառայությունից, գողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին մոտավորապես 19.00 մինչեւ 23.00 ընկած ժամանակամիջոցում: Գողերը բնակարան են մուտք գործել պատշգամբից երբ բնակարանում ոչ ոք չի եղել: Կողոպտիչները տարել են տեսախցիկը, ոսկյա իրեր եւ կանխիկ գումար: Որոշ տվյալներով, գողացված գումարը կազմում է 4 հազար դոլար, չնայած ուրիշ աղբյուրներ վկայում են տասը անգամ մեծ գումար: ՆԳՆ-ում գողացված գումարի վերաբերյալ մեկնաբանություններից ձեռնպահ մնացին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: