AM
22 October 2001 - 15:25 AMT

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Այսօր Երեւան է ժամանել Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրիուս Ապոստոլակիսը: Նրա կողմից ղեկավարվող պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ: Կքննարկվեն ռազմական ոլորտում գործակցության հեռանկարները եւ հայկական խաղաղարական ստորաբաժանումների ձեւավորման գործում հունական զինվորականների օժանդակության հնարավորությունը :

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: