AM
13 Մայիս 2010 - 11:03 AMT

Երևան է ժամանում Թինա Քեյդենաուն

Մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Թինա Քեյդենաուն ժամանում է Երևան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից: «Այցի մանրամասները հայտնի կլինեն վաղը»,- հայտարարել է մամլո ծառայությունը:

Մայիսի 12-ին Թինա Քեյդենաուն եղել է Ադրբեջանում, որտեղ կայացել են հանդիպումներ Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ: Քեյդենաուի ներկա այցը տարածաշրջանային բնույթ է կրում: