Հայաստանի մշակույթի նախարարութունում ստացվել է անհայտ փոշի պարունակող ծրար: Թե ում էր այն հասցեագրված, դեռ հայտնի չէ: Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում «Արմինֆո» գործակալության թղթակցին հաստատել են կասկածելի ծրար ստանալու փաստը: Այն ուղղարկված է փորձաքննության: Իր հերթին «Հայփոստ» ձեռնարկությունում հայտնել են, որ նման տեղեկություններ չունեն` ավելացնելով, որ հանրապեոտւթյուն մտնող բոլոր փոստային առաքումները անցնում են «Հայփոստ»-ով: Աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ, երբ նամակներ ստանալուց հետո հասցեատերերը հիվանդանում էին սիբիրախտով, «Հայփոստ»-ը ձեռնարկել է անվտանգության լրացուցիչ միջոցներ: Մասնավորապես, ծրարները բաշխող աշխատակիցները այսուհետ աշխատելու են հատուկ ձեռնոցներով: Հատուկ ուշադրություն է դարձվելու Մերձավոր Արեւելքից եկող փոստին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: