AM
14 Մայիս 2010 - 06:44 AMT

ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ

Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Թինա Քեյդենաուն: Այցի շրջանակներում ամերիկացի դիվանագետը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունները:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին իրազեկ աղբյուրներից, Երևանում Թինա Քեյդենաուն հանդիպելու է նաև փորձագետների և քաղաքական գործիչների հետ, քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունները: