Աբխազիայի իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, չեն անդրադառնա Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի Երեւան պաշտոնական այցի ժամկետների վրա: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Կարծում եմ` այցը կկայանա, եթե Վրաստանում ոչինչ չփոխվի»,- ասել է նա: Քոչարյանի խոսքերով` Աբխազիայում տիրող իրավիճակի վատթարացումը, այդ թվում նաեւ հայկական գյուղերում տեղ գտած իրադարձությունները, պետք չէ կապել վրացական պաշտոնական իշխանությունների գործունեության հետ: Նախագահը հայտնել է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանը անընդհատ կապ է պաշտպանում վրացական ղեկավարության հետ` Աբխազիայում բնակվող հայերի վիճակի մասին ստույգ տեղեկություններ ստանալու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: