AM
18 May 2010 - 09:04 AMT

«Արարատից Սիոն» ֆիլմը մրցանակի է արժանացել Սուոնսիի կինոփառատոնում

Փաստագրական «Արարատից Սիոն» ֆիլմը ստացավ իր առաջին մրցանակը: Մայիսի 17-ին Ուելսի Սուոնսի քաղաքում կայացած կինոփառատունում, որն անցնում է հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսի հովանու ներքո, Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի ու Եգիպտոսի համատեղ ֆիլմը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆիլմ: