AM
17 October 2001 - 19:10 AMT

ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

Երեք օտարերկրյա ընկերություններ հայտարարել են Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին: Բաշխիչ ցանցերի ձեռքբերմանը այլեւս չեն հավակնում ամերիկյան «AES Silk Roud», շվեցարական «ABB» ու ֆրանսիական «Elekteseti de Franse» ընկերությունները: Դա նշանակում է, որ մնացել է երկու մրցակից` ռուսական «ՌԱՈՒ ԵԷՍ»-ն ու իսպանական «Union Fenosa»-ն: Նշենք, որ «Union Fenosa»-ն դեռեւս պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը մրցույթին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: