Ադրբեջանում գործում են միջազգային ահաբեկչական ցանցի կառույցները: Այս մասին հայտնում է Կահիրեում հրատարակվող «Arabic news» թերթը: Այդ հրատարակության տեղեկությունների համաձայն` Բաքվում տեղակայվում են ահաբեկչական կառույցներ, որոնց անդամների թվում էին, գուցե, նաեւ մահապարտ-օդաչուները: Հրապարակման մեջ շեշտվում է, որ բոլոր նրանք ոչ միայն կապված են «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր ու ղեկավար Ուսամա բեն Լադենի հետ, այլ նաեւ անմիջական մասնակցություն ունեն Նյու Յորքում ու Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկություններում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: