AM
17 October 2001 - 14:47 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ «ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ»

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական զինված խմբի ղեկավար Քենան Շաբանովի ու նրա 12 անդամի ձերբակալման մասին: Բաքվի բնակիչ Քենան Իսրաֆիլ օղլու Շաբանովը ծայրահեղ վահաբիզմի ազդեցության տակ զինվորագրում էր Ադրբեջանի քաղաքացիներին` այլ երկրների տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Բոլոր այն երկրների ցուցակը, որտեղ կռվել են Շաբանովի կողմից զինակոչված իսլամի մարտիկները, չի հրապարակվում: Սակայն հայտնի է, որ Չեչնյայում ու Աբխազիայում սպանվել է խմբավորման երեք անդամ` Ջավիդ Մուֆտիզադեն, Անվեր Ասքերովը ու Թոֆիգա Աբդուլրահիմովան (վերջինը, ի դեպ, կին է):

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: