Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները իրնց երկիր են հրավիրել «Էլ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր եւ առաջնորդ Ուսամա բեն Լադենին : Հիշեցնենք, որ այդ մասին տեղեկությունը տեղեկատվական գործակալությունները տարածել են վկայակոչելով Վիրջինյա նահանգից ընտրված ամերիկյան կոնգրեսական Էրիկ Կանտորային: Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո-ծառայության աշխատակիցները ձեռնպահ մնացին ամերիկյան խորհրդարանի ներկայացուցիչների Պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ենթակոմիտեի նիստում արված կոնգրեսականի հատարարությունը մեկնաբանելուց:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: