AM
16 October 2001 - 15:16 AMT

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՈՒՆ» ԿՈՒՍԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

«Դաշնակցություն» կուսակցության ղեկավարության ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տռուբնիկովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովի հետ: ՀՅԴ պատվիրակությունը գլխավորում էր կուսակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, Նիկոլայ Գրիբկովի հետ զրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Վյաչեսլավ Տռուբնիկովի հետ հանդիպման ժամանակ կայացավ մտքերի փոխանակություն հայ-ռուսաստանյան եւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման վերաբերյալ: «Դաշնակցության» պատվիրակությունը ժամանել է Մոսկվա ռուսական համայնքերի Կոնգրեսի եւ ռուսաստանյան մայրաքաղաքի քաղաքապետ Վլադիմիր Լուժկովի կողմից ղեկավարվող «Օտեչեստվո» շարժման համագումարներին մասնակցելու համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: