Բաքվում լույս տեսնող «Զեռկալո» թերթը վկայակոչելով ANS հեռուստաալիքը հաստատեց, որ օրերս Բաքվում ձերբակալված «Եգիպտոսի ջիխադ» ահաբեկչական կազմակերպության անդամը «ոչ միայն կապ ունի Ուսամա բեն Լադենի «Ալ-Գաէդա» խմբաբավորմանը, այլ նաեւ մեծ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի տարածքում իսլամիստների ահաբեկչական ցանցի ստեղծմանը»: Այսպիսով, արդեն Բաքվի մամուլն է սկսում ճանաչել այն փաստը, որ Ադրբեջանը հանդիսանում է բեն Լադենի կողմից ղեկավարվող իսլամիստական ահաբեկչական ցանցի կենտրոններից մեկը: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ հանրապետության ազգային անվտանգության նախարարության մամլո-քարտուղար Արազ Գուրբանովը հայտնել է, որ ձերբակալելով ահաբեկիչին «Ադրբեջանի իշխանությունները ընդառաջել են Եգիպտոսի հատուկ ծառայությունների պահանջը` վերադարձնել Եգիպտոսի քաղացուն»: Ակներեւ է դառնում, որ հատկապես Կահիրեի սկզբունքայնությունը, եւ ոչ թե Բաքվի իրավապահ մարմինների աչալրջությունն է թույլ տվել չեզոքացնել վտանգավոր հանցագործին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: