Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսաստանյան գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովի այցը Երեւան հետաձգվում է անորոշ ժամանակով` «Կուրսկ» սուզանավի բարձրացման գործողությունների պատճառով: Կլեբանովի Հայաստան այցի ընթացքում նախատեսված էր քննարկել մանրամասներ` կապված հայ-ռուսաստանյան համատեղ ընկերությունների կողմից մի շարք գործարանների, ֆաբրիկաների եւ էներգետիկ ձեռնարկությունների ստեղծմանը: Այժմ Երեւանում է գտնվում ռուսաստանյան փորձագետների խումբը, որն աշխատում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: