AM
15 October 2001 - 18:49 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԱՀԱԿԵՏԸ

Հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանգծում գտնվող «Սիփան 54-55» պահակետը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, գնդակոծությունը տեւել է մեկ ժամ: Հոկտեմբերի 14-ի առավոտյան նույն հատվածում ղարաբաղյան եւ ադրբեջանական պահակետերի միջեւ պայթել են հակառակորդի ականները: Ղարաբաղյան կողմը պատասխան կրակ չի բացել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: