AM
25 Մայիս 2010 - 12:16 AMT

Հայաստանի շահերը Ռուսաստանը չի զոհաբերի

Հայաստանի շահերը Ռուսաստանը չի զոհի ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում: Ավելին, ռուս-թուրքական հարաբերությունները կարող են շրջվել հօգուտ Հայաստանի: Այս մասին Երևանում լրագրողներին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մի երկիր, որի տարածքում ոչ միայն մեր դեսպանատունն, այլև մեր ռազմակայանն է տեղակայված, կարող է իր դաշնակցի հետ արտոնյալ հարաբերության հույս ունենալ, առավել ևս եթե ՀԱՊԿ անդամ է: Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնելով, մենք հույս ունենք, որ Թուրքիան կսովորի Կովկասին նայել այլ կերպ», – ասել է Զատուլինը, ավելացնելով, որ Ռուսաստանը ճգնաժամի պայմաններում պատրաստ է յուրաքանչյուրի հետ տնտեսական նախագծեր զարգացնել;