AM
15 October 2001 - 16:59 AMT

ՌԱՕ «ԵԷՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթային հանձնաժողովը թույլատրել է «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը մասնակցել մրցույթին, որն իրավունք է տալիս ձեռք բերել էլեկտրաէներգիայի մատակարարման չորս ձեռնարկություններ: Հանձնաժողովի նիստում լսվել է «Raiffeisen Investment AG-BSA Limited» կոնսորցիումի ֆինանսական խորհրդատուի հաշվետվությունը, որից բխում է, որ ռուսաստանյան ընկերությունը բավարարում է մրցույթի բոլոր պայմաններին: Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2001 թվականի դեկտեմբերի 4-ին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: