ԱՄՆ-ի կոնգրեսի հետազոտական ծառայությունը տարածել է հաշվետվություն, որից բխում է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ֆինանսավորել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որն ի տարբերություն Ամերիկայի Հայկական համագումարի ի սկզբանե դեմ էր այդ կառույցի ստեղծմանը: Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական Վաշինգտոնը հերքել է հանձնախմբի ստեղծման իր մասնակցությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: