AM
27 Մայիս 2010 - 14:42 AMT

Հայկական կողմը ԵԽ բանաձևի դեմ պատասխան առաջարկություններ է անելու

«Կարծում եմ, ՀՀ նախագահի Բրյուսելից վերադառնալուց հետո մեկ անգամ ևս կշոշափվի ԵԽ-ում ընդունված 2216-րդ բանաձևը», – այս մասին ՀՀ ԱԺ եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի 2009 թ. պետբյուջեի ծախսերի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը:

Նրա խոսքերի համաձայն, բացի վտանգ ներկայացնող դրույթներից, բանաձևում կան նաև Հայաստանի շահերից բխող կետեր: «Դրանք հիմնականում վերաբերում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու այն բանին, որ Լեռնային Ղարաբաղին պետք է տալ միջակա կարգավիճակ», – հայտարարել է նա: Ղազինյանն ավելացրել է նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ն նախապես ծանոթ էր բանաձևի տեքստի հետ և աշխատել է դրա վրա:

ՀՀ ԱԳ փոխնախագահն ընդգծել է, որ հայկական կողմը բանաձևի դեմ առաջարկություններ է անելու. «այսինքն` մենք ձեռքներս ծալած չենք նստելու, շարունակելու ենք աշխատել»:

«Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանն իր հերթին ասել է, որ բանաձևի ընդունման հարցում հայկական կողմի պասսիվությունը կարելի է բացատրել ֆինանսների բացակայությամբ: «Մեր կառավարությունը միշտ կարող է քարոզչության համար պահուստային ֆոնդից գումար տրամադրել», – ասել է Սաֆարյանը;