Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը փորձում է գտնել տնտեսական համալիրի զարգացման ոչ ստանդարտային ուղիներ: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Ռուսաստանի հայտնի տնտեսագետ, ՌԴ կառավարությանը առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հետ հանդիպման ժամանակ: Հյուրի խնդրանքով` Արկադի Ղուկասյանը ծանոթացրել է նրան ԼՂՀ սոցիալտնտեսական ոլորտում տիրող իրավիճակին, դրա զարգացման հեռանկարներին: Նախագահը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի չճանաչված լինեը զրկում է հանրապետությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալու հնարավորությունից, այդ պատճառով հետագա տնտեսական զարգացման համար մեծ նշանակություն ունի մասնավոր օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Աբել Աղանբեկայնը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ նախագահին ջերմ ընդունելության համար` խոստանալով, որ հետագայում կաշխատի ավելի հաճախ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ իր լուման ներդնել Լեռնային Ղարաբաղի սոցիալտնտեսական զարգացման մեջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: