AM
12 October 2001 - 17:30 AMT

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՐՔԵԼ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ

«Ադրբեջանական կառավարությունը չի կապում 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելը Ադրբեջանի` ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողություններին աջակցելու հետ, թեեւ հայերը փորձում են Ամերիկայի հասարակությունը համոզել հակառակում»,- հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության մամուլի քարտուղար Էլինա Սուլեյմանովան: Միաժամանակ, օրերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ռիչարդ Բոուշերը հայտարարել է, որ, հետամուտ լինելով 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու, Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ձգտոմ է ապահովել այնպիսի պայմաններ, որոնցում «ոչինչ չի խանգարի նախագահ Բուշին լինել առավելագույնս ճկուն ահաբեկման դեմ քաղաքականությունը իրականացնելիս»: Ասվածից հետեւում է, որ ուղղումը պահպանելու դեպքում վարչակազմի գործողությունների ազատությունը ինչ-որ մեկի կողմից սահմանափակված կլինի: Հատկանշական է, որ այդ հայտարարությունը Բոուշերը արել էՎաշինգտոնոմ Ադրբեջանի դեսպանին Պետդեպարտամենտ զրոյցի է հրավիրվելուց հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: