AM
29 Մայիս 2010 - 11:46 AMT

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կանադա պաշտոնական այցով

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 31-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա: Օտավայում նախատեսվում են արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումները Կանադայի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: