AM
12 October 2001 - 15:51 AMT

ՎԵՐՋԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԵՐԿԻՐ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԱՀԱԲԵԿԻՉ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ

Վերջին հաղորդագրությունները հաստատում են, որ Ադրբեջանի կառավարությունը իր երկիր է հրավիրել համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին ու նրա զինակիցներին: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Աեմրիկայի Հայդատի հանձնախումբը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ռիչմոնդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Էրիկ Քանթորը` ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթակոմիտեի նիստում: Կոնգրեսականի խոսքերով` ԱՄՆ-ի դեմ ահաբեկությունների լույսի ներքո 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելը կձերբազատի Ադրբեջանի կառավարությունը իր բոլոր պարտավորություններից եւ թույլ կտա իրականացնել ագրեսիվ քաղաքականություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է ստիպեն Ադրբեջանին հրաժարվել հարեւանների նկատմամբ իր վարած քաղաքականությունից եւ դադարեցնել Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակումը: Միայն այդ դեպքում է հնարավոր ուղղումը չեղյալ հայտարարել: Կոնգրեսականը նշեց նաեւ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծից Հայաստանի բացառումը կարող է դառնալ տարածաշրջանում կայունության խախտման պատճառ: Հայաստանը պետք է ընդգրկվի միջտարածաշրջանային նախագծերում եւ ԱՄՆ-ը պետք է աջակցեն դրան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: