Ներկայումս հայ-ադրբեջանական հակամարտության կողմերի համար ամենաընդունելին կարգավորման «ալանդական մոդելն» է: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում այսպիսի եզրակացությամբ է կիսվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլլաեւան: Ինչպես հայտնում է թերթը, այդ առաջարկությունը քննարկվել է սեպտեմբերի 25-ին Բելգիայում տեղի ունեցած ադրբեջանական ու հայկական հասարակության ներկայացուցիչների` Ալֆրեդ Մոթզարի ու Ֆրիդրիխ Էբերթի հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնի է, համաձայն Ազգերի Լիգայի որոշման, Ալանդական կղզիները, որոնց բնակչությունը ցանկանում էր միանալ Շվեդիային, ստացան լայն լիազորություններով ինքնակառավարման կարգավիճակ: Դե-յուրե կղզիները մնացին Ֆինլանդիայի կազմում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: