AM
31 Մայիս 2010 - 14:39 AMT

ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Մայիսի 31-ին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի պատվիրակությունը ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի նախագահությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Բորիս Գրիզլովը ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել հուշահամալիրին: Բ. Գրիզլովն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշագիր է թողել հուշամատյանում: Այնուհետև պատվիրակության ՀԱՊԿ ԽՎ նախագահը ծառ է տնկել: