Վաղը Հոլիվուդի հայտնի «Սեմյուել Գոլդվին» կինոդահլիճում կկայանա «Օսկար» մրցանակի հայցման ներկայացված հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լրության սիմֆոնիա» ֆիլմի նախնական ցուցադրումը: Դա առաջին հայկական կինոնկարն է, որն ներկայացված է «Օսկար»-ի: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, մրցույթի առաջին փուլի արդյունքները հայտնի կդառնան 2002 թվականի փետրվարի 14-ին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: