AM
10 October 2001 - 13:54 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՁԵՎԱՎՈՐԵԼ Է ԼՂՀ ՇՈՒՐՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Եվրախորհուրդը Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությամբ ձեւավորել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքի պատմական ու մշակութային հուշարձանների ուսումնասիրման հանձնաժողով: Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը պնդում է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտում, իբրեւ թե, ոչնչացվում են ադրբեջանական հուշարձանները: Ուշագրավ է, որ հանձնաժողովի ձեւավորման գաղափարը պաշտպանեցին Վրաստանի ներկայացուցիչները, որոնք եւ ընդգրկվեցին ձեւավորված խմբում: Հանձնաժողովի կազմում են նաեւ Եվրախորհրդի փորձագետներն ու Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: