AM
9 October 2001 - 19:00 AMT

ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՄ ԼԻՈՎԻՆ ԱՐԴԱՐԱՑԻ ԵՆ

Ամն-ում հակաահաբեկչական գործողությունների սկիզբը բողոքի ցույց առաջացրեց Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Turkish Daily News» թերթը, Աշխատանքային կուսակցության անդամները կազմակերպել են հանրահավաք Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի առջեւ, բողոքելով Աֆղանստանում զինվորական գործողությունների դեմ: ԱՄՆ-ի հասցեին անեծքներ գոչող ցուցարարներին պահում էին ոստիկանության ջոկատները: Կուսակցության ներկայացուցիչ Իսմաիլ Դեդեն հայտնեց, որ Ուսամա բեն Լադենի եւ թալիբների գործողությունները լիովին արդարացի են: Նույն ժամանակ քաղաքի մյուս մասում նույնպես բողոքի ցույց էր անցկացվում, որում մասնակցում էին ուսանողները: Նշենք, որ պաշտոնական Անկարան հավանություն է տվել ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: