Վաղը Հայաստանում կսկսվի մարդահամարը: Այդ կապակցությամբ հանրապետության քաղաքացիներին է դիմել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարության ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին օգնել մարդահամարի անցկացմանը, ապահովելով լրիվ եւ օբյեկտիվ տեղեկություն իրենց եւ ընտանիքի մասին: Վարչապետը ընդգծել է, որ մարդահամարը կարեւոր նշանակություն կունենա կառավարության կողմից անցկացվող քաղաքականության արդյունավետության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբաղվածության ապահովումը, առողջապահությունը եւ կրթությունը: Նա ընգծեց, որ քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները կլինեն խիստ գաղտնի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: