Անկարան չի պատրաստվում վերանայել Երեւանի նկատմամբ իր քաղաքականությունը, չնայած Մադրիդում Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպմանը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, «ANS» հեռուստաընկերությանն է հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Մահմուդ Դուլգարը: Նրա խոսքերով, Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ Աբդուլա Գյուլը վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը, որի համաձայն, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավումը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից եւ Թուրքիային ներկայացվող Հայաստանի պահանջներից հրաժարվելուց: