Մոտ օրերս Հայաստանում կբացվի Բելոռուսի դեսպանատունը: Արդեն Երեւան է ժամանել Հայաստանում Բելոռուսի գործերում ժամանակավոր հավատարմատար Վալերի Սիսոեւը: Այսօր կայացած մամլո-ասուլիսում նա ընդգծեց, որ դեսպանատունը Հայաստանի մայրաքաղաքում Բելոռուսի միակ դիվանագիտական ներկայացուցչությունը կլինի Կովկասում, ինչը հանդիսանում է «Երեւանի եւ Մինսկի միջեւ առանձնահատուկ հարաբերությունների ապացույցը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: