AM
9 October 2001 - 16:47 AMT

ՎԱՂԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԿԼՍՎԻ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային կապերի ենթակոմիտեն վաղը կլսի Կովկասի եւ Կասպից Ծովի տարածաշրջանում Ամերիկայի քաղաքականության վերաբերյալ հարցը: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սպասվում է, որ Հայաստանի նկատմամբ բացասական տրամադրված ենթակոմիտեի անդամները, որոնց թվում է հանրապետական Դեն Բարտոնը, կփորձեն օգտագործել այդ լսումները 907-րդ ուղղումը վերացնելու գաղափարի պրոպագանդման եւ այլ հակահայկական նախաձեռնությունների աջակցման համար: Հայ դատը հանձնախումբը կոչ է անում հայ-ընտրողներին ուղարկել ենթակոմիտեի անդամներին ֆաքսեր, պահանջելով. թույլ չտալ վերացնել 907-րդ ուղղումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, օժանդակել հայ-ամերիկյան կապերի զարգացմանը, ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ընտրողները կարող են ուղարկել անվճար վեբֆաքսեր, օգտագործելով http://www.anca.org. սայթը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: