Ազգային ժողովը չի ընդունել հեռահաղորդակցության մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը: Նախագիծը նախատեսում էր ուղղումներ կատարել օրենքում, որոնք արգելում են ներքին հեռախոսազրույցների համար րոպեավճարի կիրառումը: Ուղղումների ընդունման համար կողմ են քվեարկել 37 պատգամավոր, դեմ` 18, ձեռնպահ` երեքը: Այսպիսով, խորհրդարանը լիազորել է կառավարությանը ինքնուրույն լուծել րոպեավճարի կիրառման հետաձգման մասին հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: