Հայաստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանն այսօր մեկնել է Հունաստան, որտեղ իր հույն գործընկերոջ հետ կքննարկեն զինվորական բնագավառում Երեւանի եւ Աթենքի միջեւ գործակցության հեռանկարները: Կքննարկվեն, մասնավորապես, հունական կողմի օգնությամբ հայկական խաղաղարար գումարտակի ձեւավորման եւ հայ կուրսանտների Հունաստանի զինվորական ակադեմիաներում ուսուցման հարցերը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: