AM
7 June 2010 - 12:02 AMT

Ավստրիայում կկայանա Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը

Ավստրիան կդառնա եվրոպական 9-րդ երկիրը, որտեղ կկայանա Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը: Հունիսի 10-15-ը ֆիլմը կցուցադրվի Վիեննայում` ԱՊՀ երկրների լավագույն ֆիլմերի փառատոնի շրջանակներում:

Ֆիլմի հեղինակը կազմակերպիչների կողմից հրավիրվել և ներկայացնելու է ֆիլմը ավստրիացի հանդիսատեսին, հաղորդում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունը: