ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կատեգորիկ հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները, որ իբրեւ հանրապետության տարածքը օգտագործվում է թմրադեղերի փոխադրման համար: Երեկ ադրբեջանական լրագրողների հետ հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարը հասոտատեց իր պատրաստակամությունը ընդունել միջազգային կազմակերպությունների փորձագետներին, համապատասխան ստուգումների անցկացման համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Օլեգ Եսայանը նամակ է ուղղել Եվրախորհրդի Խորհդարանական Վեհաժողովի Գլխավոր քարտուղար Բրունո Հալլերին, որտեղ նշում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ օգտագործում են ԵԽԽՎ-ն եւ այլ կառույցները ` Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ ժողովրդին վարկաբեկող ապատեղեկատվություն տարածելու համար: Այս կապակցությամբ ԼՂՀ Ազգային Ժողովի ղեկավարը հրավիրել է ԵԽԽՎ-ի պատվիրակությանը այցելել Լեռնային Ղարաբաղ եւ «տեղում ծանոթանալ իրականությանը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: