AM
8 Հունիս 2010 - 11:57 AMT

Հայաստանն ու Ֆիջին դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հունիսի 7-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ֆիջիի Կղզիների Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրման արարողությունը:

Միջոցառմանը հաջորդած զրույցի ընթացքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՉԺՀ-ում Ֆիջիի դեսպան Ջեյմս Քոյը քննարկեցին միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առընչվող հարցեր: