AM
9 Հունիս 2010 - 13:40 AMT

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հունիսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ: