AM
5 October 2001 - 16:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԹԵՀՐԱՆ` ԻՐԱՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մոտակա ժամանակներս Հայաստանի էներգետիկների պատվիրակությունը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետությունը, ուր կանցկացնի բանակցություններ իրանական էլեկտրաէներգիան Հայաստան առաքելու մասին: «Արմէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լեւոն Եղիազարյանը հայտնեց «Արմինֆո» գործակալության թղթակցին, որ իրանական էլեկտրաէներգիան Հայաստան կառաքվի ձմռանը: Առաջիկա բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն էլեկտրաէներգիայի առաքման ծավալներն ու պայմանակարգը: Համաձայն 1998 թվականին կնքված պայմանագրի` Իրանի ու Հայաստանի միջեւ կատարվում են էլեկտրաէներգիայի ամենամյա սեզոնային փոխանակումներ: Հայաստանը էլեկտրաէներգիա է առաքում Իրան ամռանը` օրը 1,5 – 2 միլիոն կՎտ ժամ ծավալով, իսկ Իրանը նույն ծավալով վերադարձնում է այն ձմռանը: «Արմէներգո»-ի տնօրենը հայտնեց, որ կողմերը հետաքրքրություն են հայտնում փոխանակումների ծավալները ավելացնելու նկատմամբ, սակայն այդ նախագիծը պահանջում է լրացուցիչ մշակում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: