AM
5 October 2001 - 16:19 AMT

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԲԱՔՈՒ

Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը 2002 թվականին մտադիր է այցելություն կատարել Բաքու: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին հասցեագրված Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի ուղղերձում: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, Պապը իր ուղղերձում կարեկցանք է հայտնել Ադրբեջանի նախագահին չլուծված ղարաբաղյան հակամարտության պատճառով մարդկանց վերապրած տանջանքների կապակցությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: