AM
4 October 2001 - 18:51 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

Բաքվի լրագրողների մի խումբ հոկտեմբերի 7-11 կայցելի Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, այցը կազմակերպել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը: Երեվանում ադրբեջանական լրագրողներին կընդունեն Հայաստանի նախագահը, խորհրդարանի խոսնակը, վարչապետն ու արտաքին գործերի նախարարը: Երեվանից զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կուղղվեն Լեռնային Ղարաբաղ, ուր կհանդիպեն հանրապետության ղեկավարության հետ: Ստեփանակերտում նրանք կշրջեն քաղաքով ու կզրուցեն տեղի բնակիչների հետ: Այցի ծրագրում ընդգրկված է նաեւ Շուշիի, Լաչինի ու, հնարավոր է, Ֆիզուլու կամ Ջեբրաիլի շրջանների այցելությունը: Ապա լրագրողները կվերադառնան Հայաստան եւ ավտոբուսներով կհատեն երկրի տարածքը հարավից հյուսիս` կանգ առնելով Սեւանա լճում: Պատվխրակությունը Ադրբեջան կվերադառնա` անցնելով սահմանը Դիլիջան – Ղազախ հատվածում: Ադրբեջանական պատվիրակության կազմում է «Էխո», «Զերկալո»,«Խալղ», «Ադրբեջան», «Ազադլիգ», «Ենի Մուսավաթ» թերթերը, պետական հեռուստատեսությունը, «Սփեյս», «Լիդեր» հեռուստաընկերությունները, «Թուրան» տեղեկատվական գործակալությունը ներկայացնող շուրջ 20 լրագրող:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: