«Բնակչության մարդահամարի արդյունքում, որը անցկացվելու է հոկտեմբերի 10-ից 19-ը, մենք կստանանք երկու ցուցանիշ` մշտական եւ փաստացի բնակչության թիվը: Այդ ցուցանիշները ունեն կարեւորագույն նշանակություն ցանկացած երկրի համար»,- հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը «Պրոմեթեւս» հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» ծրագրի եթերում: Նրա խոսքերով` կառավարությունը հույս ունի, որ բնակչությունը կներկայացնի ճշգրիտ տվյալներ, որոնք հետագայում թույլ կտան երկրի քաղաքական ու պետական կառույցներին ճիշտ որոշումներ ընդունել ի բարորություն Հայաստանի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: