Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների սկիզբը վերաբերում է մտացածին ոլորտին: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, դրա մասին այսօր լրագրողներին է հայտնել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը, որը օրերս աշխատանքային այցով գտնվում է Երեւանում: Նրա խոսքերով` «նման հայտարարություններով հանդես եկող մարդիկ մտավոր հետամնաց են»: Ինչպես հայտնի է, վերջերս Թուրքիա իր կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություններ» սկսելու անհրաժեշտության մասին եւ հույս է հայտնել, որ Անկարան ռազմական օգնություն կցուցաբերի: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: