AM
3 October 2001 - 18:26 AMT

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ

Երեկ Թուրքիյի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Վատիկանի դեսպանը, որտեղ նրան դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ Երեւան այցի ընթացքում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը շոշափել է Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության թեման: Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Հայաստան այցելելուց առաջ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերին հասցեագրել է մի նամակ, որում խոստացել է, որ իր այցը չի խաթարի Վատիկանի ու Անկարայի հարաբերությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: